Իրանը Ռուսաստանի հետ քննարկում Է «Միր» վճարային համակարգի քարտը ճանաչելու հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:
«Այդ հարցը (Իրանի կողմից «Միր» վճարային համակարգի լիակատար ճանաչումը) նաև մտնում է մի օրակարգի մեջ, որը մենք քննարկում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասել է նա։