Արցախի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Երևանում սեպտեմբերի 7-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
- Արցախի ԱԳՆ-ն նշում է ստեղծման 28-ամյակը
- Արցախի ԱԳՆ-ն ողջունում է հայ գերիների վերադարձի պահանջի վերաբերյալ ԵԽ-ի ընդունած բանաձևը
Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը։
Արցախի ԱԳՆ-ից հանդիպմանը մասնակցել են գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։