Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է գտնվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Այցի շրջանակներում Միրզոյանն արդեն հասցրել է առանձնազրույց, ինչպես նաև ընդլայնված հանդիպում ունենալ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
Միրզոյանն ու Լավրովը ստորագրել են ՀՀ արտգործնախարարության և ՌԴ արտգործնախարարության միջև 2022-2023 թվականների համար խորհրդատվությունների ծրագիրը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Facebook-ի պաշտոնական էջից։