Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Հրապարակող՝

Ararat Mirzoyan

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:

«Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն համարվող Մումբայ քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ