Միշտ եղել եմ հայրենիքի զինվորը․ Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

[azat_google_news_follow]

Ամենադիտվածներ

[popular_posts number=”10″ show_views=”no” period=”7″ show_image=”no”]

Միշտ եղել եմ հայրենիքի զինվորը․ Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Շարունակվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային հագեցած օրակարգը ՌԴ մայրաքաղաքում: Հուլիսի 21-ին Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

«Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` նշել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը:

Իր հերթին ողջունելով ներկաներին` Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում գործող կառույցների կոորդինացված աշխատանքը և ներկայացրել Հայաստան-Սփյուռք համագործակցության իր տեսլականը: «Որտեղ էլ գտնվել եմ, միշտ եղել եմ հայրենիքի զինվորը»,- եզրափակել է իր խոսքը Զարեհ Սինանյանը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ