Այս տարի Երևանում կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, Facebook-ի իր էջում տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:
Մասնակիցներն արդեն Երևանում են և այս օրերին ծանոթանում են քաղաքի պատմությանն ու տեսարժան վայրերին:
16 երկրից ժամանած գեղեցկուհիները հյուրընկալվել են նաև Երևանի քաղաքապետարանում, այցելել մայրաքաղաքի պատմության թանգարան: