Նկարում պատկերված է 1945թ. սեպտեմբերի 2-ին Միսսուրի նավի վրա ստորագրված Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին ակտը: Սրանով 1945թ. սեպտեմբերի 2-ին ավարտվում էր Երկրորդ աշխարահամարտը:
Փաստաթղթում դաշնակիցների կողմից առկա են դաշնակիցների զորքերի Գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Դուգլաս Մաքարթուրի, ԱՄՆ ռազմածովային ուժերի ադմիրալ Չեսթեր Նեմիցի, Չինաստանի գեներալ Սյու Յունչանի, Մեծ Բրիտանիայի ադմիրալ Բրյուս Ֆրեզերի, Խորհրդային գեներալ Դերեվյանկոյի, Ավստրալիայի գեներալ Թոմաս Բլեմի, Կնադայի գնդապետ Լոուրենս Քոսգրեվի, Ֆրանսիայի գեներալ Լեքլերքի, Նոր Զելանդիայի օդային ուժերի Վիցե-Մարշալ Իզիթի, հոլանդացի լեյտենանտ-ադմիրալ Քոնրադ Հելֆրիխի ստորագրությունները: Ճապոնական կողմից առկա են արտգործնախարար Սիգիմիցույի և գլխավոր շտաբի պետ Յոսիձիրույի ստորագրությունները:
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/photo.php?fbid=2474472235935369&set=a.501083209940958&type=3&theater
