Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երեկ կատարած հայտարարություններին։
«Նախագահ Էրդողանին չեն հայտնել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքսի հյուսիսում գտնվող տարածքները բռնի անջատմանն իրանական հայրենիքից:
Մի՞թե նա չէր հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող այդպես խոսել մեր սիրելի Ադրբեջանի (իրանական նահանգ) մասին»:
Նշենք, որ Էրդողանը նշած հայտարարություններն արել է Բաքվում ռազմական շքերթի ժամանակ, որի ընթացքում Թուրքիայի նախագահը տարածքային պահանջներ է հնչեցրել նաև Իրանի հասցեին։
Pres. Erdogan was not informed that what he ill-recited in Baku refers to the forcible separation of areas north of Aras from Iranian motherland
Didn't he realize that he was undermining the sovereignty of the Republic of Azerbaijan?
NO ONE can talk about OUR beloved Azerbaijan
— Javad Zarif (@JZarif) December 11, 2020