Ապրիլի 18-ին Հենրիխ Մխիթարյանը «Ռոման» հանդես է գալու «Նապոլիի» դեմ՝ Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակներում։
Հանդիպմանը կարող են հանգստանալու հնարավորություն ստանալ Մխիթարյանն ու Բրայան Կրիստանտեն, ովքեր Կոնֆերենցիաների Լիգայում «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղում մեկնարկային կազմում էին։
Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։
Նշվում է, որ կարող են դաշտ դուրս գալ հենց մեկնարկից Սերժիու Օլիվեյրան և Ժորդան Վերետուն, ովքեր, ի տարբերություն Մխիթարյանի ու Կրիստանտեի, պահեստայիններին էին։
Նշենք, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին։