Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Պեդրոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ ու, լրագրող Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ հարձակվողը կտեղափոխվի «Ռոմա»։
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության եկել։ Նախատեսվում է, որ «Չելսիի» ու ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը։
Ըստ աղբյուրի՝ Պեդրոյի աշխատավարձը տարեկան կազմելու է 3,5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս պահին «Ռոմայի» ֆուտբոլիստ է հանդիսանում նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը։