«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոնյան ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը:
«Արսենալի» պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 40%-ը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը նախորդ ամսվա ընթացքում իր թիմի կազմում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Մխիթարյանից բացի լավագույնի կոչմանը հավակնում էին Ալեքսանդր Լակազետը, Բերնդ Լենոն և Սեյադ Կոլաշինացը:
Հաղորդում է armsport.am-ը: