Ունայ Էմերին որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ փոփոխություններ կատարել «Արսենալում»:
ԱՊԼ-ում անհաջող ելույթներից և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր չնվաճելուց հետո Էմերին վերջնականապես որոշել է վաճառքի հանել որոշ ֆուտբոլիստների տրանսֆերներ:
«Արսենալի» ղեկավարությունն ամառային տրանսֆերների համար Էմերիին մեծ գումար չի տրամադրելու, այդ իսկ պատճառով իսպանացի մասնագետը կբաժանվի մի քանի աստղային ֆուտբոլիստից: Էմերիի «սև ցուցակում» են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Այս ֆուտբոլիստները չեն արդարացնում Էմերիի սպասելիքները և նա հույս ունի, որ այս աստղային, բայց ոչ արդյունավետ ֆուտբոլիստների համար գնորդներ կգտնվեն:
