Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա» տեղափոխության վերաբերյալ մեկնաբանություն է արել հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը :
«Ընդհանրապես ինձ միշտ այնպես է թվացել, որ Հենրիխը Կալչոյի համար խաղացող է: Նա տակտիկապես գրագետ ֆուտբոլիստ է:
Ինձ թվում է՝ նա իրեն հարմարավետ է զգում Իտալիայում:
Զգացողություն կա, որ նա կարող է աստղ դառնալ այնտեղ: Չգիտեմ, թե նորմալ է հենց «Ռոմա»-ի հետ տարբերակը, սակայն երկիրն ու առաջնությունը հաստատ համապատասխանում են Հենրիխին»,- մեկնաբանի խոսքերն է մեջբերում Sportbox.ru-ն: