Մնացականյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հրապարակող՝

Զորհաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Ամենադիտվածներ

Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Մնացականյանը և Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նախարար Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Ամենաթարմ