fbpx
Սպորտ

Բարսայից հեռանալու Մեսսիի որոշման իրական պատճառները․ AS

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու որոշման մասին խոսակցությունները էլ ավելի սրվեցին երեկ հայտնի դարձած տվյալներից հետո։

Նման մտադրության պատճառների մասին կան մի շարք վարկածներ։ Դրանցից հերթականն էլ ներկայացրել է AS պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 20-ին կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հանդիպում է ունեցել Լիոնել Մեսսիի հետ ու հայտնել, որ այսուհետ ակումբում արտոնյալ ֆուտբոլիստներ չեն լինելու ու ոչ ոք չի կարողանալու ազդեցություն ունենալ տրանսֆերների և մարզչի որոշումների վրա։

AS-ից հայտնում են, որ Մեսսին հասկացել է, թե ում են ուղղված խոսքերը, ու այս հանգամանքը որոշիչ է եղել Մեսսիի համար։

Նշվում է, որ հանդիպումից հետո նա տեղեկացրել է թիմակիցներին ու «Բարսայի» ղեկավարությանը, որ պատրաստվում է հեռանալ ակումբից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ