Ես երազում եմ, որ կարիերաս ավարտեմ Ռեալում. Մոդրիչ

Հրապարակող՝

Մոդրիչը կարող է տեղափոխվել MLS

Ամենադիտվածներ

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից»։

«Ես կենտրոնացած եմ 2022 թվականի աշխարհի առաջնության վրա, տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Ես չեմ անհանգստանում, թե ինչ կլինի:

Իհարկե, ես կցանկանայի կարիերաս ավարտել Մադրիդի «Ռեալում», բայց 100 տոկոսով ոչինչ չես կարող ասել։ Այնուամենայնիվ, ես երազում եմ դրա մասին»,- ասել է 37-ամյա ֆուտբոլիստը El Chiringuito-ին տված հարցազրույցում։

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից և երեք անգամ հաղթել է Լա Լիգայում, իսկ հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգայում։ Նրա ելույթների վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Ամենաթարմ