«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում կառուցվելու է Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի Facebook-ի էջը:
«Մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է 5 մլն դրամ գումար։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում մարզում իրականացվում է 3 բնակավայրի՝ Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։