ՄՕԿ-ի որոշմամբ՝ հետաձգվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Հրապարակող՝

ՄՕԿ-ի որոշմամբ՝ հետաձգվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Միջազգային օլիմպիական կոմիտեի և «Տոկիո – 2020» -ի կազմկոմիտեի որոշմամբ հետաձգվել է նաև կրակի փոխանցավազքը, որը պետք է սկսվեր այսօր ՝ մարտի 26-ին։

Կազմկոմիտեն փոխանցավազքի նոր ժամկետների վերանայման մասին կհայտարարի, երբ կհստակեցվի 32 –րդ օլիմպիական խաղերի նոր ժամանակացույցը։ Միջոցառման անցկացման համար կսկսվեն նախապատրաստական նոր աշխատանքներ, կհավաքագրվեն ջահակիրներ և այլն։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ