fbpx
Երևան
14:40 26/03/2020

Քաղաքապետարանը հայտնել է, թե որ ընտանիքները կստանան աջակցություն

Երևանի քաղաքապետարանը Facebook-ի պաշտոնական էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,

Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

✅երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում.
✅ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.
✅ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.
✅միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:

Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար»:

Հարգելի քաղաքացիներ,‼️Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա…

Geplaatst door Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality op Donderdag 26 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ