Մոլդովայում կորոնավիրուսով վարակված բժիշկների թիվը մոտենում է հազարի, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի մեկ քառորդը: Այս մասին վկայում են Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալները, գրում է Interfax.com-ը։
«Վերջին տվյալների համաձայն՝ Մոլդովայի բժշկական համակարգի 960 աշխատակից վարակված Է COVID-19-ով։ Նրանց թվում են՝ 236 բժիշկ, 344 բուժքույր, 59 բուժակ, 15 դեղագործ, 306 օժանդակ անձնակազմ»,-նշում է Մոլդովայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Մոլդովայում հաստատվել է կորոնավիրուսի 3897 դեպք, իսկ մահվան դեպք:
