Ֆրանսիական «Մոնակոյի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի ֆուտբոլիստներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Սակայն ակումբը չի նշել վարակված ֆուտբոլիստի անունը։
Ֆուտբոլիստը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նշվում է, որ ակումբի մյուս անդամներին վտանգ չի սպառնում:
Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանը մեկնարկելու է այսօր ՝ «Բորդո»-«Նանտ» հանդիպումով: