«Մոնակոն» բանակցություններ է սկսել թիմի նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմի հետ, հաղորդում է Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի մասնագետը կարող է վերադառնալ իր նախկին պաշտոնին առաջիկա 48 ժամվա ընթացքում:
Այդ դեպքում նա կարող է փոխարինել ներկայիս մարզչին` Թիերի Անրիին, ով այսօր զրկվել է հիմնական թիմը մարզելու հնարավորությունից:
«Մոնակոն» դեռ վերջնական որոշում չի կայացրել Անրիի վերաբերյալ: