Վարձակալությամբ «Յուվենտուսում» հանդես եկող Ալվարո Մորատան կշարունակի նույն հիմունքներով խաղալ թուրինյան ակումբում։
Այս մասին հայտնել են «Յուվեի» մամուլի ծառայությունից։
Մորատայի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկո» Մադրիդին։ Իսպանական ակումբին «Յուվենտուսը» մեկ մրցաշրջանի համար վճարել է 10 միլիոն եվրո։ Նույնքան էր վճարվել նաև նախորդ մրցաշրջանում։
Մյուս տարի՝ 2022 թվականին, «Յուվեն» արդեն կկարողանա գնել Մորատայի տրանսֆերը։