Աշխարհ

Լեհաստանի վարչապետն այսօր կայցելի ուկրաինական Լվով քաղաք

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր՝ ապրիլի 19-ին, կայցելի Ուկրաինայի Լվով քաղաք։

Այս մասին Twitter-ում գրել է վարչապետի գրասենյակի ղեկավար Դվորչիկը։

Վերջինի խոսքով՝ Լեհաստանի կառավարությունը նախաձեռնել է ներքին փախստականների համար կոնտեյներային քաղաքների ստեղծում, որոնցից առաջինը բացվելու է հենց Լվովում՝ Մորավեցկիի այցի շրջանակներում։

Դվորչիկը գրել է, որ այդ քաղաքներն ապաստան են հանդիսանալու Ուկրաինայից փախչող երեխաների և կանանց համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ