Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել են ոստիկաններ

Հրապարակող՝

,

imgonline-com-ua-Resize-qk9PVSkeH1X

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Մոսկվայի Օրեխովո-Բորիսովո շրջանի Ելեցկայա փողոցում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ։ Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ նկատել են կասկածելի անձի ոստիկանական մեքենայի մոտ։ Երբ նրանք մոտեցել են նրան ձերբակալելու, պայթեցվել է պայթուցիկ սարք։ Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Տեղի բնակիչները հայտնել են, որ տեսել են կասկածելի տղամարդու, ով բժշկական դիմակով և կապյուշոնով ուսումնասիրում էր կայանված մեքենաները։ Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները։ Տեսախցիկների ձայնագրությունները ուսումնասիրվում են, և հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք, որ դեպքից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին, նույն Օրեխովո-Բորիսովո շրջանում գտնվող ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու պայթեցվել էր ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետի ավտոմեքենան։ 56-ամյա գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը մահացել էր ստացած վնասվածքներից։

Ամենաթարմ