«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը` Աբու Ուսամա Նորակին, Մսկվայում գտնվող իր համախոհների օգնությամբ ահաբեկչական հարձակումներ է նախապատրաստել Գլխավոր հետախուզական վարչության և Մոսկովյան կենտրոնական օղակի դեմ: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել 2016-ին. ծրագրվել էր զինվորներով բեռնատար պայթեցնել հետախուզության գլխավոր գրասենյակի մոտ:
Դիվերսիաները, սակայն, կանխել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, որոնք ձերբակալել են ահաբեկիչների երկու խմբավորումների:
Նորակին թաքնվում է իրաքյան Մոսուլում, նրան հայտնաբերել դեռ չի հաջողվել: