Բելգրադը Մոսկվային դեմ չի գնա. Սերբիայի ԱԳՆ

Հրապարակող՝

Անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագրով դասընթաց

Ամենադիտվածներ

Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի այցի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Բելգրադը քայլեր չի ձեռնարկի Մոսկվայի դեմ։

Շալենբերգը աշխատանքային այցով ժամանել է Բելգրադ՝ արտգործնախարար, վարչապետ Անա Բռնաբիչի և նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման համար։

«Ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից Սերբիան որդեգրեց հստակ դիրքորոշում՝ դատապարտեց Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայի նկատմամբ և հայտարարեց, որ հաստատապես հավատարիմ է միջազգային իրավունքի և հարաբերությունների հիմնական սկզբունքի պահպանմանը»,-ասել է Սելակովիչը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունը «եղբայրների պատերազմ է»: Նրանց հետ սերբերն ունեն ընդհանուր արմատներ, մշակույթ, և յուրաքանչյուր զոհ իրենց համար ողբերգություն է։

«Սակայն պետք չէ սպասել, որ Սերբիան կգործի իր տարածքային ամբողջականությունը հարգող մեկի դեմ, որը ՄԱԿ-ի համակարգում պաշտպանում է նրան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հարձակումներից»,- ընդգծել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը։

 

Ամենաթարմ