Հասարակություն

Սեպտեմբերի 23-ին և 25-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Faceboo-ի իր էջում հայտնում է, որ Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին և 25-ին:

«Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երևան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից:

Նույն ընկերությունը նույն օդանավակայանից եւս մեկ՝ Մոսկվա–Երևան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին:

«Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։


Աշխ. ժամեր՝ 10:00-19:00:

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի է: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին«,- ասված է դեսպանության գրառման մեջ։

https://www.facebook.com/armembrus/posts/1221097978275337

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ