Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ հայտնաբերվել է շարժիչի խափանում

Ամենադիտվածներ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հաղորդել Air Moldova ավիաընկերության՝ հուլիսի 16-ի միջադեպի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Տեղեկացնում ենք, որ «Air Moldova» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև թռիչքը կատարելուց հետո` չվերթի ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչը և վերադառնալ Մոսկվա: Ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, օդանավում եղել են 164 ուղևոր և 3 երեխա, նաև 6 հոգի` ինքնաթիռը սպասարկող անձնակազմից:

Հավելենք, որ այդ օդանավը գրանցված է ՀՀ օդանավերի ռեգիստրում և շահագործվում է Մոլդովական Air Moldova ավիաընկերության կողմից»:

 

Ամենաթարմ