Ռուսաստանը Google-ին մեղադրում է բողոքի ցույցերին մասնակցելու կոչեր անելու մեջ։ Роскомнадзор-ը՝ Երկրի հաղորդակցությունը կարգավորող մարմինը, իր երեկվա հայտարարությունում հատկապես մատնանշել է YouTube-ը՝ որպես բողոքի ցույցերը գովազդող հարթակ:
ԱՄՆ-ի տեխնոլոգիական հսկային ուղարկված նամակում Роскомнадзор-ը Google-ից պահանջել է դադարեցնել ապօրինի զանգվածային իրադարձությունների գովազդը:
Հիշեցնենք՝ շաբաթ օրը Մոսկվայում վերջին տարիների համար աննախադեպ բազմամարդ բողոքի ցույց է անցկացվել, որոնց, անկախ դիտորդների տվյալներով, մասնակցել է մինչև 60 հազար, իսկ ոստիկանության պնդմամբ՝ 20 հազար մարդ։