Մոսկվայի Տվերի դատարանը երկարաձգել է Optima Development ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի կալանքը մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է TACC-ը:
Խուդոյանը մեղադրվում է 2 մլրդ ռուբլու չափով խարդախություն կատարելու մեջ:
«Բավարարել քննության միջնորդությունն ու երկարաձգել Խուդոյանի կալանքը 2 ամսով, այսինքն՝ մինչև հոկտեմբերի 14-ը»,- ասել է դատավոր Ելենա Բուլգակովան:
Ինքը՝ Խուդոյանը, չի կարողացել մասնակցել նիստին՝ կապված գերճնշումային կրիզից հետո հոսպիտալացման հետ:
Գործարարը մեղքը չի ընդունում և իր ձերբակալության պատվիրատու է անվանում Պետդումայի նախկին պատգամավորին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խուդոյանը մեղադրվում է ընկերություններից մեկից 3 հողատարածք յուրացնելու մեջ: Հասցված վնասի չափը գնահատվում է 10 մլն դոլար: