Մոսկվայում գրանցվել է կորոնավիրոսով վարակման դեպք

Msn.com կայքի տեղեկացմամբ Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունը՝ երիտասարդ տղայի անալիզի պատասխանների փորձաքննությունից հետո։ Տղային սկզբից  պառկեցրել են ընդհանուր պալատում մի քանի այլ հիվանդների հետ, իսկ այժմ հոսպիտալացրել են և մեկուսացրել։

Ռուսաստանը կորոնավիրուսը հաստատում է 3 փուլի արդյունքում, նախ ներկայացվում է բժիշկ-վարակաբանների եզրակացությունը, ապա «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները, իսկ ամենավերջում վիրուսի առկայության մասին հաստատում են «Վեկտոր» լաբարատորիայի մասնագետները։

Ամենաթարմ