fbpx
Մշակույթ

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Մոսկվայում պատրաստվում են տեղադրել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը: Այս շրջանում քաղաքի իշխանությունները հացումներ են անցկացնում բնակչության շրջանում, թե որտեղ նրանք կցանկանան տեսնել արձանը:

ՌԴ-ում Ջավածքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը նշել է, որ քաղաքային իշխանությունները համաձայն են, որ արձանը տեղադրվի քաղաքի կենտոնում: Հնարավոր է՝ այն լինի Զամոսկվորեչիեում գտնվող Մոսկվայի երաժշտության միջազգային տան դիմաց: Այդ դեպքում օրը մի քանի անգամ մի քանի րոպեով գուցե միացնեն Ազնավուրի ստեղծագործությունները: Հնարավոր տարբերակներից մյուսը «Զարյադյե» այգին է, որը նախաձեռնողների համար ավելի նախընտրելի տարբերակ է:

Արաբյանը նշել է նաեւ, որ Ազնավուրի մանկությունն անցել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, եւ նա շատ է սիրել այցելել Մոսկվա: Ավելացրել է, որ հուշարձանը կլինի ռուս-ֆրանսիական, հայ-ռուսական եւ ընդհանրապես բազմազգ բարեկամության խորհրդանիշ:

Արձանը պատրաստվելու է հայ համայնքի միջոցներով: Այն լինելու է բրոնզից: Վերջնական տեսքի մասին որոշում կկայացվի, երբ հայտնի կդառնա վայրը:

Ազնավուրը մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ