Մոսկվայի մետրոպոլիտենի մի շարք կայարաններում շոգ եղանակի պատճառով մետրոպոլիտենում անվճար ջուր են բաժանել: Այս մասին հայտնում է Известия-ն:
Անվճար ջուրը բաժանվել է «Վոլգոգրադի խճուղի», «Կուզմինկա», «Տեխնոպարկ», Վլադիկինո» և այլ կայարաններում:
Նշենք, որ դրանից առաջ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Մոսկվայում օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +33-ի, իսկ տեղի հրշեջ ծառայությունները հայտարարել էին 3-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

