fbpx
Աշխարհ

Մոսկվայում շուտով կգործեն առանց վարորդի տրամվայներ

Առաջիկայում Մոսկվայում կգործարկվի այսպես կոչվող «խելացի տրամվայ»: Խոսքն առանց վարորդի տրամվայների մասին է: Առայժմ դրանք թեստավորման փուլում են: Գործարկումից հետո տրամվայները կսպասարկեն Օստանկինո-Մեդվեդկովո ուղղությունը: Այդ մասին ռուսական «Ведомости» թերթին պատմել են Cognitive Technologies կազմակերպության ներկայացուցիչները:

«Խելացի տրամվայը» նախագծվել և պատրաստվել է «Витязь-М» մոդելի հիման վրա, «Транспортные системы» ընկերությունում: Իսկ Cognitive Technologies ընկերությունը մշակել է տրամվայի ղեկավարման համակարգը, որը ներառում է 20 տեսախցիկ և 10 ռադար: Դրանց միջոցով համակարգը տարբերում է մարդկանց, մեքենաներին և մյուս օբյեկտները նույնիսկ անձրևի, մառախուղի և լուսավորության բացակայության պայմաններում: Յուրաքանչյուր այդպիսի տրամվայը կարժենա 95 միլիոն ռուբլի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ