Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 23 չվերթ, չեղարկվել՝ 9-ը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Տեղեկությունների համաձայն՝ չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 8:58-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ 9:58-ի) «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, չեղարկվել՝ 9-ը, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 8 չվերթ:
Հիդրոմետոլոգիական կենտրոնը մինչև ուրբաթ առավոտ հայտարարել է Մոսկվայում և մերձմոսկովյան տարածքում եղանակային վտանգավորության դեղին աստիճանի մասին: Չորեքշաբթի օրը սպասվում է թաց ձյան տեսքով ամպամած և մռյալ եղանակ, օդի ջերմաստիճանը կտատանվի 0 աստիճանի սահմաններում։