Իսպանական «Ռայո Վալեկանոյի» ու Նորվեգիայի ազգային հավաքականի դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին շուտով կարող է հայտնվել «Բարսելոնայում»։
Այս մասին հայտնում է Epika-ն։
Նշվում է, որ Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը ու 28-ամյա դարպասապահը հրաժեշտ է տվել ակումբակիցներին։
Ըստ աղբյուրի՝ նորվեգացին այս մրցաշրջանում 18 խաղ է անցկացրել, որոնցում բաց է թողել 14 գնդակ, իսկ 8 խաղում դարպասը պահել է անառիկ։