fbpx
Աշխարհ

ՌԴ-ն չի միջամտի ՀԱՊԿ ուժերը դուրս բերելու Ղազախստանի որոշմանը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Ղազախստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորքերի դուրսբերման մասին։

Նա նշել է, որ զորքերը դուրս բերելու ժամեկտներն ամբողջությամբ այն երկրի իրավասության ներքո է, որը դիմել է ՀԱՊԿ-ին։

Պեսկովի խոսքով՝ զորքերը դուրս բերելու ժամկետի վերաբերյալ վերլուծությունը Ղազախստանինն է ու Ռուսաստանը իրավունք չունի միջամտել դրան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ 2 օրից կսկսվի ՀԱՊԿ զորքերի՝ Ղազախստանից դուրս բերելու գործընթացը, որը կտևի ոչ ավել, քան 10 օր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ