Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Այսպիսով, նոյեմբերի 28-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է քովիդի դեմ 1 217 391 պատվաստում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ առաջին դեղաչափով պատվաստվել է 781 011 մարդ, իսկ երկրորդ դեղաչափով պատվաստվածների թիվը 436 380 է։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելն անվճար է։

