Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել իսպանական «Վալենսիան»։
Ըստ աղբյուրի՝ «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմը մտադիր է պաշտոնանկ անել թիմի գլխավոր տնօրեն Մատեու Ալեմանիին, որից հետո, հնարավոր է, հեռացվի նաև իսպանական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը։
Այդ դեպքում Տորալին հնարավոր է փոխարինի Հենց Մոուրինյոն, ում գործակալը՝ Ժորժե Մենդեշը Լիմայի բիզնես-գործընկերն է։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի վերջին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որի գլխավոր մարզչի պաշտոնից Մոուրինյոն հեռացվեց 2018 թվականին։