«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Տոտենհեմի» իր գործընկերոջ՝ Ժոզե Մոուրինյոյի ու նրա գլխավորած ակումբի մրցելույթների մասին։
««Տոտոենհեմը» այս տարի հիանալի է խաղում:
Ժոզե Մոուրինյուն թիմը վերածել է արդյունքի հասնելու մեքենայի: Նրանք հաղթում են նույնիսկ երբ լավագույն մարզավիճակում չեն:
Տպավորում է՝ ինչպես են նրանք ողջ թիմով պաշտպանվում:
Աչքի են ընկնում Հին-Մին Սոնը և Հարի Քեյնը:
Նման սոլիդ ակումբից կարելի է տհաճություններ սպասել», – Կլոպի խոսքերը փոխանցում է Goal.com-ը: