BBC Sport-ի հետ զրույցի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Էվերթոնին» 0-1 հաշվով պարտվելուց հետո կիսվել է իր տպավորություններով։
«Մենք ունեինք 2 լավ պահ։ Սակայն Պիկֆորդը գերազանց սեյվեր կատարեց։ Բաց խաղ էր։ Այն, որ նրանք գոլից հետո ավելի շատ շանսունեին, մեր որոշ խաղացողների ֆիզիկական վատ վիճակի հետևանքն էր։
Մենք ծույլ էինք պրեսինգի ժամանակ։ Դա հետևանքն է վատ նախապատրաստության, վատ մինչմրցաշրջանային պատրաստության։ Մեր խաղացողներից որոշներն անգամ նախամրցաշրջանային պատրաստություն չեն ունեցել»,- նշել է Մոուրինյոն։
Գլխավոր մարզչի խոսքով՝ որոշ խաղացողներ լավ տրամադրված չեն եղել, բայց այս մասին չի ցանկացել մանրամասնել։
