Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսումներ է արել EURO-2020-ի քառորդ եզրափակչի վերաբեյալ։
«Անգլիան դուրս կգա կիսաեզրափակիչ, ու նաև կասեմ, որ Դանիան կհաղթահարի Չեխիայի արգելքը։
Բելգիա-Իտալիա՞․ սա մեծ խնդիր է… եթե ես չասեմ «Իտալիա», վաղն ինձ կսպանեն, այդ պատճառով ես պետք է ասեմ «Իտալիա»։
Նաև կարծում եմ, որ Իսպանիան կանցնի Շվեյցարիային, բայց դա ևս մեկ մեծ խաղ է լինելու», – Մոուրինյոի խոսքերը փոխանցում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիա-Շվեյցարիա ու Իտալիա-Բելգիա հանդիպումները նախատեսվում են այսօր, իսկ Չեխիա-Դանիա և Ուկրաինա-Անգլիա հանդիպումները՝ վաղը։