Ժոզե Մոուրինյոյին հետաքրքիր առաջարկ է արվել չինական ակումբներից մեկի կողմից, որը սակայն մերժվել է:
Խոսքը տարեկան 35 մլն եվրո աշխատավարձի մասին է:
Պորտուգալացին նախատեսում է մարզչական գործունեությունը շարունակել Եվրոպայում:
56-ամյա մասնագետի անունը վերջին շրջանում կապվում է նրա նախկին ակումբերից մեկի՝ Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Կարծիք կա, որ եթե Զինեդին Զիդանին չհաջողվի կայունացնել վիճակն «արքայական» ակումբում, մեծ հավանականությամբ «Արքայական» ակումբի ղեկը կրկին կստանձնի Մոուրինյոն։