Հասարակություն

Մովսեսում տուն է այրվել

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 01։05-ին ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղում այրվում է տուն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:26-ին, մարվել՝ 04:05-ին:

ԱԻՆ-ից հայտնում են, որ այրվել են Մովսես գյուղի 1-ի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի առանձնատան տանիքը և 2-րդ հարկը՝ գույքով (մոտ 150 քմ):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ