Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Դենտինյոն կիսվել է «Դինամոյի» հետ կայացած խաղի ընթացքում տեղի ունեցած տհաճ իրադարձությունների տպավորություններով:
«Չեմ ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը, բայց չեմ կարծում, որ ադարացի է չխոսել տեղի ունեցածի մասին: Ես զբաղվում էի իմ ամենասիրելի գործով. ֆուտբոլ էի խաղում: Ցավոք, այդ օրն իմ կյանքի վատագույն օրն էր:
Խաղը ընթացքում մրցակիցի երկրպագուները 3 անգամ կապիկին բնորոշ ձայներ էին հանում, 2 անգամ՝ իմ հասցեին: Այդ ամենը դեռ իմ աչքերի առջև է: Ես չեմ կարողացել քնել և անընդհատ լացել եմ:
Գիտե՞ք, թե ես ինչ էի զգում. բողոք, թախիծ և զայրույթ, այն բանի գիտակցումից, որ նախապաշարմունքներով մարդիկ դեռևս հանդիպում են, կամ կան։
Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության համար»,- պատնել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ խաղի ժամանակ Թայսոնը միջնամատ էր ցույց տվել մրցակցի երկրպագուներին՝ չհանդուրժելով վերջիններիս ռասիստական վանկարկումները: Նա նաև փորձել էր գնդակով հարվածել նրանց, ինչից հետո մրցավարը նրան կարմիր քարտ էր ցույց տվել և հեռացրել խաղադաշտից: