Ուիմբլդոնի մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հեռացել է մրցաշարից։
Մրցաշարի առաջին տուրում 39-ամյա ամերիկացին հանդիպեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սասնովիչի հետ: Հինգերորդ գեյմի ընթացքում Ուիլյամսը վնասեց կոճը: Բժիշկների օգնությունից հետո ամերիկուհին վերադարձավ կորտ, բայց հետո ընկավ ու հասկացավ, որ չի կարող շարունակել հանդիպումը:
Արցունքներն աչքերին Ուիլյամսը սեղմեց մրցակցի ձեռքը, շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար և հեռացավ: