Սերենա Ուիլյամս
Ուիլյամս քույրերը վերամիավորվել են Սինսինատիի 2026թ. բաց առաջնության զուգախաղում
Սերենա և Վենուս Ուիլյամսները 2022 թվականից ի վեր առաջին անգամ միասին վերադարձել են կորտ՝ հանդես գալով Սինսինատիի նորացված մարզահամալիրում։
Սերենա Ուիլյամսը վերադառնում է «Ուիմբլդոնի» մենախաղերին՝ հակադոպինգային համակարգի քննադատության ֆոնին
Թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսը երեքշաբթի վերադառնում է «Ուիմբլդոնի» մենախաղերին՝ միաժամանակ քննադատելով հակադոպինգային արձանագրությունների խստությունը։
Սերենա Ուիլյամսի վերադարձը մեծ թենիս ընդհատվել է. գործընկերոջ վնասվածքը փոխում է պլանները
Սերենա Ուիլյամսի վերադարձը պրոֆեսիոնալ թենիսի մրցաշարերին ընդհատվել է՝ իր զուգընկերուհի Վիկտորիա Մբոկոյի ծնկի վնասվածքի պատճառով։
Սերենա Ուիլյամսը վերադառնում է պրոֆեսիոնալ թենիս՝ չորս տարվա դադարից հետո
Մեծ սաղավարտի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը պաշտոնապես վերադարձել է պրոֆեսիոնալ թենիս՝ մասնակցելով Լոնդոնի HSBC առաջնությանը:
Սերենա Ուիլյամսը 44 տարեկանում վերադառնում է պրոֆեսիոնալ թենիս
Թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսը վերադառնում է պրոֆեսիոնալ մրցաշարեր՝ հանդես գալով Լոնդոնի Queen’s Club-ում՝ Վիկտորյա Մբոկոյի հետ զուգախաղում։
Ալեքսիսի հետ յուրաքանչյուր օր առանձնահատուկ է․ Սերենա Ուիլյամս
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը նշում են իրենց ամուսնության 4-ամյակը։ Սրա առթիվ Ուիլյամսը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել այդ տարիներից ու նշել, որ Ալեքսիսի հետ անցկացրած յուրաքանչյուր օր առանձնահատուկ է։ Նա գրել է, որ այդ 4 տարիների ընթացքում մնացել են բազմաթիվ հաճելի հիշողություններ։ Հիշեցնենք, որ Ուիլյամսը տևական ժամանակ…
Ուիմբլդոն․Սերենան արցունքներն աչքերին լքեց մրցաշարը
Ուիմբլդոնի մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հեռացել է մրցաշարից։ Մրցաշարի առաջին տուրում 39-ամյա ամերիկացին հանդիպեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սասնովիչի հետ: Հինգերորդ գեյմի ընթացքում Ուիլյամսը վնասեց կոճը: Բժիշկների օգնությունից հետո ամերիկուհին վերադարձավ կորտ, բայց հետո ընկավ ու հասկացավ, որ չի կարող շարունակել հանդիպումը: Արցունքներն աչքերին Ուիլյամսը սեղմեց մրցակցի ձեռքը, շնորհակալություն…
Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին
The Guardian-ի հաղորդմամբ՝ Grand Slam-ի մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը որոշել է հրաժարվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցությունից։ «Իմ անունը չկա մասնակիցների թվում։ Իսկ եթե կա, ուրեմն չպետք է լիներ»,- ասել է Ուիլյամսը։
Սերենա Ուիլյամսն ասել է, թե ում է համարում պատմության մեծագույն թենիսիստը
Թենիսիստուհի Սերենա Ուլյամսը խոսել է Ռոջեր Ֆեդերերի մասին։ «Ռոջերը մեծության ու բարձր մակարդակի մարմնացում է, նա փոխել է թենիսը։ Հիմա շատերն են փորձում խաղալ նրա ոճով, շարժվել նրա պես, օգտագործել նրա տեխնիկան։ Նա հանճար է։ Ես նրան համարում եմ մեծագույն խաղացողը», – Ուիլյամսի խոսքերը հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը:
Ազարենկան հաղթեց Ուիլյամսին․ US Open
Արդեն հայտնի է US Open-2020 մրցաշարի եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակիչ խաղի արդյունքում բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին ՝ 1:6, 6:3, 6:3: Այս հանդիպումը տևել է 1 ժամ 55 րոպե։ Ազարենկան կրճատել է Ուիլյամսի հետ անձնական դիմակայությունների ընդհանուր հաշիվը՝ 5-18: Եզրափակիչ խաղում Վիկտորիան խաղալու է ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ: Վերջինս իր հերթին կիսաեզրափակչում…
Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ
Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Մրցաշարի քառորդ եզրափակչի արդյունքում Սերենա Ուիլյամսը 2 ժամ 14 րոպեում առավելության է հասել Ցվետանա Պիրոնկովայի նկատմամբ՝ 4:6, 6:3, 6:2։ Նա 39-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչում։ Եզրափակիչի ուղեգրի համար 38-ամյա Սերենա Ուիլյամսը մրցելու է բելառուս Վիկտորյա Ազարենկայի և բելգիացի Էլիսե Մերտենս դիմակայության հաղթողի հետ։
US Open. Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակչում է
ԱՄՆ-ում շարունակվում է US Open-ը, որին մասնակցում է նաև նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը։ Մրցաշարի 1/8-րդ եզրափակչում Ուիլյամսը մրցեց Հունաստանը ներկայացնող Մարիա Սակարիի հետ ու կարողացավ հաղթանակ տոնել 3 սեթերում (3-6, 7-6, 3-6): Այսպիսով՝ Սերենան դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ցվետանա Պիրոնկովայի հետ։
US Open. Ուիլյամսը 2-րդ շրջանում կմրցի Գասպարյանի հետ
Աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթել է US Open-ի առաջին շրջանում։ Նա 2 սեթում ավելի ուժեղ է գտնվել Կրիստի Անիի նկատմամբ։ Bleacher Report-ի հաղորդմամբ՝ Սա Ուիլյամսի 102-րդ հաղթանակն էր ԱՄՆ-ի բաց առաջնության մենախաղում, ինչը ռեկորդային է։ Սերենան երկրորդ շջանում կմրցի Ռուսաստանը ներկայացնում Մարգարիտա Գասպարյանի հետ։
Ճապոնացի Օսական թարմացրել է ռեկորդը՝ տարեկան վաստակելով 37.4 միլիոն դոլար
2019 թվականի արդյունքների համաձայն, ճապոնացի ամենահաջողակ թենիսիստ Նաոմի Օսական կարողացավ շրջանցել Սերենա Ուիլյամսին, որն արդեն ավանդաբար համարվում էր ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Ամերիկացին պահել է այս տիտղոսը վերջին չորս տարիներին, բայց այժմ 22-ամյա Նաոմիին հաջողվեց գերազանցել Սերենային: Ճապոնուհու հասույթը կազմել է 37,4 միլիոն դոլար, ինչը գրեթե 1,4 միլիոն դոլարով ավելին է, քան Սերենայի եկամուտը 2019 թվականին:…














