Ֆուտբոլիստ Էրլին Հոլանդը մեկնաբանել է «քաղաքաբնակների» կազմում իր նորամուտի գոլը «Բավարիայի» դեմ ընկերական խաղում (1:0):
«Լավ մեկնարկ, հիանալի գոլ և հիանալի մթնոլորտ: Անհավանական է, երբ գրեթե 80000 երկրպագու ծափահարում է քեզ:
Ուրախ եմ «Մանչեսթեր Սիթիի» կազմում առաջին գոլը խփելու համար։ Լավատեսորեն եմ տրամադրված այս մրցաշրջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ հիանալի մրցաշրջան եմ անցկացնելու»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում VG-ն:
Նորվեգացի հարձակվողը մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» և պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։