ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման մասին։
Նա ասաց, որ առաջիկայում ճանապարհի կառուցման վերաբերյալ մրցութային մեծ պրոցես է տեղի ունենալու։
Քանի որ նրան հարց էր ուղղվել՝ կապված ճանապարհի կառուցման աշխատանքներում ռուսական կողմի ներգրավվածության հնարավորթյանը, Սանոսյանը նշեց, որ այդ մրցույթներում, ենթադրաբար, մասնակցություն կունենա նաև ռուսական կողմը (ռուսական ընկերությունները-խմբ․)։